Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» երկրորդ ուսհավաքը սկսեց

Սպորտ
2fae34c6207a869cdd129315b4c48d66

Գյումրիի «Շիրակն» այս օրերին երկրորդ ուսումնամարզական հավաքն է անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որը կտեւի մինչեւ փետրվարի 7-ը:

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, այդ հավաքին մասնակցում են 26 ֆուտբոլիստ: Նրանց թվում են նաեւ Աֆրիկայից եւ Ֆրանսիայից հրավիրված 5 ֆուտբոլիստները, որոնք առայժ փորձաշրջան են անցնում: Իսկ ահա Մկրտիչ Նալբանդյանը, Արտյոմ Միքայելյանը, Արամ Թոսունյանը մնացել են Գյումրիում ու մարզվում են «Շիրակ-2»-ի կազմում:

Երկրորդ ուսհավաքի ժամանակ «Շիրակը» կանցկացնի ստուգողական երկու հանդիպում: Հունվարի 28-ին գյումրեցիները կմրցեն «Փյունիկի», իսկ փետրվարի 6-ին` «Արարատի» հետ: