Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանի պարտիան կրկին լավագույնն է

Սպորտ
96bfef48c996fb546a26d829c13cba8f

Շախմատի Վեյք ան Զեեի սուպերմրցաշարի կազմկոմիտեն 6-րդ տուրի պարտիաներից լավագույն է ճանաչել Լեւոն Արոնյան - Վուղար Հաշիմով պարտիան, որն ավարտվել էր մեր գրոսմայստերի վստահ հաղթանակով: Դրա համար Լեւոն Արոնյանը ստացել է 500 եվրո:

Ի դեպ, մեր շախմատիստը երկրորդ անգամ պարգեւատրվեց Վեյք ան Զեեում: 4-րդ տուրում լավագույն էր ճանաչվել Լեւոն Արոնյան - Գատա Կամսկի պարտիան, որն նույնպես ավարտվել է հայ շախմատիստի տպավորիչ հաղթանակով: