Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջատարները պահպանեցին իրենց դիրքերը

Սպորտ

Շախմատի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 9-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց մրցաշարի առաջատարներ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Արման Փաշիկյանի եւ Հրայր Սիմոնյանի հետ: Նրանք վաստակել են 5,5-ական միավոր:

Առաջատարներին կարող էին միանալ 4,5-ական միավոր ունեցող Զավեն Անդրիասյանն ու Հրանտ Մելքումյանը, սակայն առաջինը ոչ-ոքի խաղաց Սամվել Տեր-Սահակյանի հետ, իսկ երկրորդը պարտվեց Լեւոն Բաբուջյանին:

Կանանց առաջնությունում աղյուսակը սկսեց գլխավորել Մարիա Կուրսովան, որը այսօր ոչ-ոքի խաղաց Շուշաննա Սարգսյանի հետ եւ վաստակեց 7 միավոր: Նրան համաքայլ ընթացող Աննա Հայրապետյանն այս տուրը բաց թողեց, ուստի կես միավորով ետ է մնում առաջատարից:

Երրորդ տեղ բարձրացավ Լիանա Աղաբեկյանը, որը պարտության մատնելով Անահիտ Խառատյանին` վաստակեց 5,5 միավոր:

Վաղը առաջնությունում կկայանան նախավերջին` 10-րդ տուրի պարտիաները, որոնք արդեն կորոշեն չեմպիոնի կոչման ռեալ հավակնորդներին: