Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները ճաշել են դպրոցում

Սպորտ
0e16a509c80d073d5be2072b6beed36c

Իսպանական «Բարսելոնայի» ղեկավարությունը թիմի ֆուտբոլիստներին ավելի մտերմացնելու համար հատուկ ճաշկերույթ է կազմակերպել ակումբի նորակառույց «Լա մասիա» ֆուտբոլային ակադեմիայում:

Դրան մասնակցել են բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում նաեւ վնասվածք ստացած խաղացողները: «Բարսելոնայի» ղեկավարները այդ եղանակով ցանկանում են կապ ստեղծել նաեւ թիմի ֆուտբոլիստների եւ ակադեմիայի սաների միջեւ, որպեսզի առաջինները լավ օրինակ ծառայեն երկրորդների համար: