Հայ ալպինիստները կնվաճեն Դեմավենդը
Հունվարի 24-ին Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ուժեղագույն թիմը` 4 լեռնագնացներ, կմեկնեն Իրանի ամենաբարձր լեռը ` Դեմավենդ (5671 մ) կատարելու աննախադեպ ձմեռային վերելք:
Հունվարի 25-28-ը Իրանում անցկացվող հեղինակավոր միջազգային մրցաշարին մասնակցելու իրավունքը հայ լեռնագնացները ձեռք են բերել դեռ 2011թ. ընթացքում կատարած վերելքներով:
Այս տարի ձմեռային մրցաշարին մասնակցելու են շուրջ 25 երկրների 200 լեռնագնաց: Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան կարեւորում է իր մասնակցությունը այս մրցաշարին, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանը չի ունեցել հնարավորություն մասնակցել միջազգային մրցաշարերին:
Մեր թիմը ներկայացնում են
1. Անտուան Անանյան
2. Գարեգին Ունուսյան
3. Լեւոն Մովսիսյան
4. Հովհաննես Մարտիրոսյան
Այս մասին հայտնում է Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան։