Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլեգ Մկրտչյանին շնորհակալություն հայտնեցին

Սպորտ
6ae98d1fbb31a4c935de5fd9cb0ef173

Ռուսաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայի մասնակից Կրասնոդարի «Կուբանի» երկրպագուները հանրահայտ կուբանյան թուր են նվիրել ակումբի սեփականատեր Օլեգ Մկրտչյանին:

Նրանք այդ եղանակով իրենց երախտագիտությունն ու շնորհակալությունն են հայտնել հայազգի գործարարին, որն ամեն տարի խոշոր գումարներ է ներդնում ակումբի ենթակառուցվածքը զարգանելու համար:

Օլեգ Մկրտչյանը «Կուբանի» երկրպագուների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Կրասնոդար է ժամանել մարզի ղեկավարության հետ 2018 թ աշխարհի առաջնության նոր մարզադաշտի կառուցման հետ կապված հարցերը քննարկելու համար:

Ակումբի սեփականատերը նաեւ խոստացել է թիմի համար կառուցել ուսումնամարզական նոր բազա, ինչպես նաեւ ավելացնել ֆուտբոլի մանկապատանեկան դպրոցների թիվը: