Մալթան սկսեց պատրաստվել
Ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջին մրցակից Մալթայի ազգային թիմը արդեն սկսել է նախապատրաստվել ընտրական մրցաշարին:
Մալթայի ֆուտբոլի ֆեդերացիան հավաքականի ժամանակավոր գլխավոր մարզիչ է նշանակել ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Ռոբերտ Գատին: Թիմի 18 ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս միայն Մալթայի ակումբներում, հունվարի 16-ից սկսած նրա գլխավորությամբ շաբաթական երկու մարզում են անցկացնում տեղի ֆուտբոլի ակադեմիայում:
Ռոբերտ Գատը հայտարարել է, որ արտասահմանյան երկրներում հանդես եկող մալթացի ֆուտբոլիստները հավաքականին կմիանան փետրվարի վերջին, Լիխտենշտայնի ընտրանու հետ ընկերական խաղից առաջ: Այդ հանդիպումը կկայանա փետրվարի 29-ին, Լա Վալետայում:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Մալթայի հավաքականների առաջին խաղը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 7-ին, մրցակցի հարկի տակ: