A
A
Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը գրոսմայստերական ոչ-ոքիով ավարտեց հոլանդական Վեյք ան Զեեի սուպերմրցաշարի 5-րդ տուրի պարտիան:
Սեւերով հանդես եկող մեր շախմատիստն արդեն 31-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց հոլանդացի Լուկ Վան Վելիի հետ: Լեւոն Արոնյանը վաստակեց 3,5 միավոր եւ գլխավորեց աղուսակը: Նրան կարող է շրջանցել միայն նորվեգացի Մագնուս Կառլսենը, որը այս պահին սպիտակներով փորձում է կոտրել հոլանդացի երիտասարդ գրոսմայստեր Անիշ Գիրիի դիմադրությունը:
Վաղը կայանալիք 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը կհանդիպի ադրբեջանցի Վուղար Հաշիմովի հետ: