Հրանտ Մելքումյանը զիջեց 1-ին տեղը
Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատար Հրանտ Մելքումյանը այսօր կայացած 8-րդ տուրում սպիտակներով պարտվեց Տիգրան Լ. Պետրոսյանին: Այդ հաղթանակից հետո վերջինս վաստակեց 5 միավոր եւ Ռոբերտ Հովհաննիսյանի հետ սկսեց գլխավորել աղյուսակը, որը վստահ պարտության մատնեց Կարեն Գրիգորյանին:
Հրանտ Մելքումյանը այժմ 3-4-րդ տեղերը բաժանում է Զավեն Անդրիասյանի հետ: Նրանք իրենց ակտիվում ունեն 4,5-ական միավոր: Նրանց հաջորդում է աշխարհի պատանիների չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը, ով այսօր կարեւոր հաղթանակ տարավ Արման Փաշիկյանի հետ սկզբունքային խաղում եւ վաստակեց 4 միավոր:
Ի դեպ, այդ պարտիայի վերջում ուշագրավ միջադեպ տեղի ուենցավ: Շախմատիստները, երբ ցայտնոտի պատճառով սկսեցին արագ քայլեր կատարել, շախմատի ցուցադրական խաղատախտակը սպասարկող պատանի շախմատիստը, որը չգիտես ինչու, միայնակ 4 պարտիա էր հետեւոմ, չհասցրեց ցույց տալ քայլերը: Դա դժդոհության ալիք բարձրացրեց որոշ հանդիսականների մոտ, որոնք սկսեցին աղմկել, իսկ գլխավոր մրցավարը պահանջեց լռել: Ճիշտ է, պատանի շախմատիստը ի վերջո ցույց տվեց մնացած քայլերը, սակայն այդ ժամանակ երկու գրոսմայստերները իրար հետ արդեն ավարտում էին պարտիայի քննարկումը: