Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փող կա, ֆուտբոլիստ չկա

Սպորտ
5a92ce2f217fca76475ec6e5457a39a4

Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն 2012 թվականի Հայաստանի 1-ին խմբի մրցաշարին կմասնակցի ոչ թե երկու, այլ մեկ թիմով, ինչպես անցած տարի էր:

Ակումբի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը «Ա1+»-ի լրագրողին ասաց, որ «Փյունիկ-3»-ը այս տարի հանդես չի գա ոչ թե ֆինանսական խնդրիրների, այլ ֆուտբոլիստների պակասության պատճառով:

«Փյունիկ-2»-ի խաղացողները տեղափոխվել են հիմնական թիմ, իսկ նրանց տեղը լրացրել են «Փյունիկ-3»-ի ֆուտբոլիստները: Մենք այժմ չունենք այնքան ֆուտբոլիստներ, որպեսզի համալրենք նաեւ երրորդ թիմը: Այդ իսկ պատճառով որոշեցին 1-ին խմբի մրցաշարին մասնակցել մեկ թիմով», - բացատրեց ակումբի գործադիր տնօրենը: