A
A
Բռնցքամարտի առաջնությունը փոխում է մրցավայրը
Բռնցքամարտի Հայաստանի 2012 թվականի առաջնությունը կանցկացվի Երեւանի խուլ-համրերի «Կիլիկիա» մարզադահլիճում: Այդ մասին «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 24-ին, ժամը 14:00-ին: Մրցաշարին կմասնակցեն հանրապետության բոլոր ուժեղագույն բռնցքամարտիկները, քանի որ դրա արդյունքներով կընտրվեն այն մարզիկները, որոնք Հայաստանի հավաքականի կազմում կնախապատրաստվեն Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին:
Նշենք, որ անցած տարի ՀՀ բռնցքամարտի առաջնություն անցկացվել էր «Դինամո» մարզադահլիճում, իսկ 2010-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: