217-րդ «Էլ Կլասիկոն»` այսօր
Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի շրջանակում այսօր սեփական «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կհյուրընկալի երկրի չեմպիոն «Բարսելոնային»: Այդպիսով տեղի կունենա թվով 217-րդ «Էլ Կլասիկոն»:
Վերջին երկու տարվա մեջ սա երկու թիմերի 13-րդ հակամարտությունն է: Խոսեպ Գվարդիոլայի «Բարսելոնան» բացահայտ առավելություն ունի Ժոզե Մոուրինյոյի «Ռեալի» նկատմամբ: Կայացած 12 խաղում կատալոնցիները տարել են 9 հաղթանակ, 3 հանդիպում ավարտել են ոչ-ոքի, եւ միայն անցած տարվա գավաթի խաղարկության եզրափակիչում են պարտվել մադրիդցիներին (0:1):
Իսպանական լրատվամիջոցները հերթական «Էլ Կլասիկոյին» տվել են «Աստղային պատերազմ» անվանումը, քանի որ երկու թիմերի 9 ֆուտբոլիստներն անցած տարի ընդգրկվել են ՖԻՖԱ-ի խորհրդանշական հավաքականի կազմում:
Բուքմեյքերների կարծիքով այսօրվա ֆավորիտը «Բարսելոնան» է, չնայած հանդես է գալիս մրցակցի հարկի տակ: Կատալոնցիների հաղթանակը գնահատել են 2,60 գործակցով, մադրիդցիներինը`2,78-ով:
«Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր գիշերը, Երեւանի ժամանակով 01:00-ին:
«Էլ Կլասիկոն» թվերով եւ փաստերով
Իսպանիայի առաջնություն. 163 խաղ, 68 անգամ հաղթել է «Ռեալը», 31 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, 64 խաղում առավելության է հասել «Բարսելոնան», գնդակները` 264-255:
Իսպանիայի գավաթ. 29+10=5-14, 56-59
Իսպանիայի սուպերգավաթ. 10+5=2-3, 21-13
Իսպանիայի լիգայի գավաթ. 6+0=4-2, 8-13
Եվրոգավաթներ. 8+3=3-2, 13-10
Ընդամենը. 216+86=45-85, 362-350