A
A
Հատուկ զեղչեր նաեւ հայերի համար
Շախմատի 2012 թ Եվրոպայի անհատական առաջնության կազմակերպիչները որոշակի զեղչեր են արել Պրոֆեսիոնալ շախմատիստների միության կազմի մեջ մտնող շախմատիստների եւ շախմատիստուհինների համար:
ՊՇՄ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ միության անդամները առաջնությանը մասնակցելու համար կվճարեն 50 տոկոսով պակաս վճար` 50 եվրո 100-ի փոխարեն: Նրանց համար 5 տոկոս զեղչ կանի նաեւ պաշտոնական հյուրանոցը: Այդպիսով, ՊՇՄ-ի անդամները կխնայեն մոտ 100 եվրո:
Վերը նշված զեղչերից Հայաստանից կարող են օգտվել միայն 9 հոգի` գործող շախմատիստներից Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Լ.Պետրոսյանը, իսկ շախմատիստուհիներից` Էլինա Դանիելյանը եւ Եվգենյա Դոլուխանովան: