A
A
Քոթանջյանը գլխավորեց աղյուսակը
Թաֆրիզի (Իրան) շախմատի միջազգային մրցաշարի աղյուսակը սկսեց գլխավորել Հայաստանի շախմատիստ Տիգրան Քոթանջյանը:
Վեցերորդ տուրում նա պարտության մատնեց մրցաշարի առաջատար Պուրիա Դարինին (Իրան): Այդ հաղթանակից հետո Տիգրան Քոթանջյանը վաստակեց 5,5 միավոր եւ բարձրացավ առաջին հորիզոնական: Նրան հաջորդում են 7 շախմատիստներ, որոնք իրենց ակտիվում ունեն 5-ական միավոր:
Այսօր կայանալիք 7-րդ տուրում Տիգրան Քոթանջյանը սեւերով կհանդիպի իրեն հետապնդողներից մեկի` վրացի շախմատիստ Գայոզ Նիգալիձեի հետ: