Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուշամրցաշար` Արմավիրում

Սպորտ
21ecd8d181c6617f709dfe8f7f7aa5f0

ՌԴ Արմավիր քաղաքում 2-րդ անգամ անցկացվել է Անդրանիկ Ղարաբաղցյանի հուշամրցաշարը:

Արագ շախմատի կանոններով անցկացված մրցաշարում 9 հնարավորից 7-ական միավոր վաստակեցին գրոսմայստերներ Ալեքսանդր Լաստինը եւ Վյաչեսլավ Զախարցեւը: Լրացուցիչ ցուցանիշներով հաղթող ճանաչվեց Լաստինը:

Հուշամրցաշարի առաջին հաղթողը, հայազգի գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանն այս անգամ բավարարվեց 4-րդ տեղով:

Անդրանիկ Ղարաբաղցյանը եղել է Ռուսաստանի ամենահեռանկարային շախմատիստներից մեկը: Նա 7 տարեկան հասակում դարձել է Կրասնոդարի մարզի պատանեկան առաջնության հաղթող, 15-ում լրացրել է միջազգային վարպետի նորման: Տաղանդաշատ շախմատիստի առաջընթացն ընդհատել է ողբերգական մահը: