Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ հայ, 7 ադրբեջանցի

Սպորտ
29c9b0d969e724c970bd51944ae42d90

Այսօր Թաֆրիզում (Իրան) մեկնարկող «Ֆեյր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանը կներկայացնի միայն գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը:

Մրցաշարին կմասնակցեն 122 շախմատիստներ, որոնք շվեյցարական մրցակարգով կվիճարկեն գլխավոր մրցանակը: Ի դեպ, Ադրբեջանը Թաֆրիզի միջազգայինին հայտավորել է 7 շախմատիստի:

Իսկ վաղը Չեխիայի մայրաքաղաքում մեկնարկող շախմատի բաց մրցաշարում Հայաստանից հանդես կգան Տիգրան Սիմոնյանն ու Մարկ Բասենջյանը: