Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանի թիմերում հեշտ է մերվել»

Սպորտ
aacb880f510d9c543bdf39ded80ee148

Հայաստանի հավաքականի եւ Ռուսաստանի «Խիմկի» թիմի դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարծում է, որ նորեկ ֆուտբոլիստներն ավելի հեշտ են մերվում հայկական, քան ռուսական թիմերում:

«Դա կախված է հոգեկերտվածքից: Օրինակ, հայկական թիմերում նորեկները ավելի արագ են մերվում, որովհետեւ Հայաստանում ավելի հյուրասեր ու բայրացակամ են: Ռուսաստանում հարմարվելու համար նորեկից ավելի երկար ժամանակ է պահանջվում» - ասել է դարպասապահը:

Ռոման Բերեզովսկին նշել է նաեւ, որ դա չի նշանակում, սակայն, որ քննադատում է ռուսական հոգեկերտվածքը: «Եթե ռուսներին համեմատենք սկանդինավցիների հետ, ապա նույնպես մեծ տարբերություն կտեսնենք, քանի որ վերջինները ավելի փակ մարդիկ են»,- ասել է Բերեզովսկին:

Հայաստանի հավաքականի դարպասապահը խոստովանել է, որ ինքը դեռ պահպանել է հայկական հոգեկերտվածքի որոշ գծեր. «Մեկ-մեկ, ինձանից անկախ, հայերի նման եմ վարվում: Օրինակ՝ բազմոցին պառկած հաճախ հեռախոս կամ հեռուստացույցի կառավարման վահանակ եմ պահանջում»: