Արդյունավետ սկիզբ
Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը այսօր մեկնարկեց շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները:
Առաջին տուրը բավական արդյունավետ ստացվեց: Կայացած 11 պարտիաներից 9-ը ավարտվեց կողմերից մեկի հաղթանակով:
Տղամարդկանց մրցաշարում հաջող մեկնարկեցին անցած տարվա չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արտաշես Մինասյանը եւ Կարեն Գրիգորյանը: Ոչ-ոքի ավարտվեց միայն Զավեն Անդրիասյան - Ավետիք Գրիգորյան մրցամարտը:
Կանանց մրցումներում հաղթանակով սկսեց մրցաշարի նորեկ Մարիա Կուրսովան, որը անչափ երկար եւ լարված պայքարում առավելության հասավ Նարինե Գասպարյանի նկատմամբ: Իսկ ահա առաջնության մյուս նորեկ Եվգենյա Դոլուխանովան, որը անցած տարվա վերջին է Ուկրաինայից տեղափոխվել Հայաստան, չկարողացավ կոտրել Անահիտ Խառատյանի դիմադրությունը եւ բավարարվեց ոչ-ոքի արդյունքով:
Շախմատիստուհիներից առաջին տուրում հաղթանակ տարան նաեւ Նելլի Աղինյանը, Լիա Մարտիրոսյանը, Լիանա Աղաբեկյանը եւ Աննա Հայրապետյանը