Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մալկովին ճանաչել են լավագույն ֆուտբոլիստ

Սպորտ
42bff5dfb58c73fce922e78fe16a3afd

Երեւանի «Ուլիսի» նախկին դարպասապահ Վլադիմիր Մալկովը ճանաչվել է ՌԴ կազմի մեջ մտնող Մարի Էլ հանրապետության 2011 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Նրան հանձնվել է «Գորդեյ» հատուկ մրցանակը:

Տեղի լրատվամիջոցները գրում են, որ Մարի Էլի ֆուտբոլի ֆեդերացիան 33 մասնագետների շրջանում իրականացրել է հարցում, որոնցից 22-ը քվեարկել են Վլադիմիր Մալկովի օգտին:

Հայաստանի 2011 թվականի չեմպիոնը նոր թիմ է փնտրում, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի կայացրած որոշմամբ, հայկական ակումբներին արգելված է հայտավորել արտասահմանցի դարպասապահների,ուստի նա այլեւս չի կարող շարունակել ելույթները՝ «Ուլիսում»: