Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտ Անաստասյանը չներկայացավ

Սպորտ
e7fe60329c1c64dfdb1288b20eaa1a14

Այսօր մեկնարկելիք շախմատի Հայաստանի տղամարդկանց 72-րդ առաջնությանը կմասնակցեն ոչ թե 12, այլ 11 շախմատիստ:

Նախապես կայացած վիճակահանությանը չի ներկայացել մրցաշարի ամենատարեց մասնակիցը` 48-ամյա գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրին, որ մրցաշարի կանոնակարգով, յուրաքանչյուր մասնակից կարող է հրաժարվել առաջնությանը մասնակցելու պայմանից, ընդ որում՝ չենթարկվելով որեւէ պատժի:

Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության մասնակիցները՝
1. Հրայր Սիմոնյան
2. Սամվել Տեր-Սահակյան
3. Ռոբերտ Հովհաննիսյան
4. Արտաշես Մինասյան
5. Ավետիք Գրիգորյան
6. Կարեն Գրիգորյան
7. Արման Փաշիկյան
8. Զավեն Անդրիասյան
9. Տիգրան Լ. Պետրոսյան
10. Լեւոն Բաբուջյան
11. Հրանտ Մելքումյան

Զուգահեռաբար անցկացվող շախմատի կանանց 67-րդ առաջնությանը կմասնակցեն 12 շախմատիստուհի՝
1. Մարիա Կուրսովա
2. Նելլի Աղինյան
3. Մարիա Գեւորգյան
4. Լիանա Աղաբեկյան
5. Նաիրա Մովսիսյան
6. Անահիտ Խառատյան
7. Եվգենյա Դոլուխանովա
8. Աննա Հայրապետյան
9. Շուշաննա Սարգսյան
10. Լիա Մարտիրոսյան
11. Հասմիկ Ղամբարյան
12. Նարինե Գասպարյան