A
A
Աղյուսակը գլխավորեց Վլադիմիր Բելաուսը
Երեւանում շարունակվող ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շախմատի հուշամրցաշարում երեք տուրից հետո աղյուսակը գլխավորում է Վլադիմիր Բելաուսը:
Ռուսաստանցի միջազգային վարպետը երրորդ պարտիայում հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Բագատուրովին: Նա միակ մասնակիցն է, որը 100 տոկոսանոց արդյունք ունի:
Աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնում է մեր պատանի շախմատիստ Վահե Բաղդասարյանը, որն այս տուրում կորցրեց առաջին կես միավորը` ոչ-ոքի խաղալով Հովհաննես Գաբուզյանի հետ: Նրան հաջորդող Աշոտ Նադանյանը ունի 2 միավոր: