A
A
Մելքոնյանը փորձաշրջան է անցնում
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը ներկայումս փորձաշրջան է անցնում Բուրգասի «Չեռնոմորեցում»: Նա երեկ մասնակցել է բուլղարական թիմի մարզմանը:
Սամվել Մելքոնյանից բացի, «Չեռնոմորեցը» փորձաշրջանի է հրավիրել եւս երկու ֆուտբոլիստների` ամերիկացի Լեո Կրուզին եւ ֆրանսիացի Մատային, սակայն նրանք հանդես են գալիս պաշտպանության գծում:
Նշենք, որ Սամվել Մելքոնյանը անցած տարի նախ հանդես է եկել Երեւանի «Բանանցում», ապա Երեւանի «Միկայում»: Դեկտեմբերին նա պետք է տեղափոխվեր Թեհրանի «Պերսեպոլիս», սակայն թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ, 62-ամյա թուրք մասնագետ Մուստաֆա Դենիզլին հրաժարվել էր հայ ֆուտբոլիստի ծառայությունից եւ նախապատվությունը տվել իր հրավիրած խաղացողներին: