Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկիշխանություն՝ վարչապետի հուշամրցաշարում

Սպորտ
1b0dc914456037924343a25fc9b487fa

Հայաստանի շախմատի ակադեմիան այս օրերին անցկացնում է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը:

Արդեն կայացած երկու տուրից հետո, մրցաշարային աղյուսակը գլխավորում են ռուսաստանցի միջազգային վարպետ Վլադիմիր Բելաուսը եւ մեր պատանի շախմատիստ Վահե Բաղդասարյանը, որոնք տարել են երկուական հաղթանակ: Նրանց հաջորդում են 6 շախմատիստներ, որոնք ունեն 1-ական միավոր:

Շրջանաձեւ մրցակարգով տեղի ունեցող հուշամրցաշարին մասնակցում են 12 շախմատիստ, որոնցից 8-ը Հայաստանից են, իսկ մնացած չորսը՝ Ռուսաստանից, Վրաստանից, Լատվիայից եւ Իրանից: Հուշամրցաշարի հաղթողը հայտնի կդառնա հունվարի 17-ին: