Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյուդոիստների զանգվածային թունավորում

Սպորտ
626fbc68ec9ec2ff73c2797253b70b95

Բելառուսում գտնվող Ռուսաստանի ձյուդոյի պատանեկան թիմը ողջ կազմով հոսպիտալացվել է:

Ինչպես տեղեկացնում է այդ երկրի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, հունվարի 9-ի գիշերը 13 պատանի ձյուդոյիստներ սննդային թունավորմամբ տեղափոխվել են Լյախովիչի քաղաքային հիվանդանոց:

Պարզվում է, որ Ռուսաստանի ձյուդոյի պատանեկան թիմը, որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում տեղի մանկապատանեկան մարզադպրոցում, սննդի հարցը լուծելու համար օգտվել է մասնավոր սրճարանի ծառայությունից: