Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիոնել Մեսին` աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Սպորտ
2e878ac8c56eec816cf298570681d2d5

ՖԻՖԱ-ի եւ «Ֆրանս Ֆուտբոլի» հարցման արդյունքներով 2011 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել արգենտինացի Լիոնել Մեսին: Իսպանական «Բարսելոնայի» հարձակվողը միավորներով առաջ է անցել իր թիմակից Խավիից եւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուից:  Ի դեպ, Լիոնել Մեսին երրորդ տարին անընդմեջ արժանացավ այդ պատվավոր մրցանակին:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հռչակվել է տարվա լավագույն մարզիչ:

ՖԻՖԱ-ն հրապարակել է նաեւ 2011 թ խորհրդանշական հավաքականի կազմը: Դրանում ընդգրկված խաղացողներից 9-ը հանդես են գալիս Իսպանիայի, իսկ 2-ը` Անգլիայի առաջնությունում:

Դարպասապահ` Իկեր Կասիլյաս

Պաշտպաններ` Դանի Ալվեշ, Ժերարդ Պիկե, Սերխիո Ռամոս, Նեմանյա Վիդիչ

Կիսապաշտպաններ` Անդրեաս Ինյեստա, Խավի, Խաբի Ալոնսո

Հարձակվողներ` Քրիշտիանու Ռոնալդու, Ուեյն Ռունի, Լիոնել Մեսի

 

2011 թվականի լավագույն ֆուտբոլիստուհի է ճանաչվել ճապոնուհի Խոմարե Սավան: