Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մնացել է 200 օր

Սպորտ
8ba30e7c50f593034050ca444f1b7f4a

2012 թվականի գլխավոր սպորտային իրադարձության` Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է ուղիղ 200 օր:

Ինչպես հայտնի է, խաղերը կսկսեն հուլիսի 27-ին եւ կտեւեն մինչեւ օգոստոսի 12-ը: 26 մարզաձեւերի մրցումներին կմասնակցեն 14 հազար մարզիկ-մարզուհիներ, որոնք կխաղարկեն 302 կոմպլեկտ մեդալներ:

Այս պահին լոնդոնյան օլիմպիադային մասնակցելու իրավունք ունեն 144 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը առայժմ նվաճել է 10 օլիմպիական ուղեգիր:

Ի դեպ, բրիտանական լրատվամիջոցները նշում են, որ Լոնդոնի ոստիկանությունը խաղերի մեկնարկից 200 օր առաջ անցկացրել է անվտանգության հետ կապված հերթական ուսումնական միջոցառումը` «Օլիմպիական» մարզադաշտում վնասազերծելով «ահաբեկիչների տեղադրած ռումբը»: