Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Յուվենթուսի» երկրպագուները դժգոհում են

Սպորտ
8a49cf80b76de7a756846aa3a6a59606

Իտալական «Յուվենթուսի» երկրպագուները դժգոհ են ակումբի սպորտային տնօրեն Ջուզեպե Մարոտայի կայացրած վերջին որոշումից, ըստ որի` թիմը ձեռք է բերել Հռոմի «Ռոմայի» հարձակվող Մարկո Բորիելոյին:

Նրանք ֆուտբոլային այրին հիշեցրել են, որ 2010 թվականին 29-ամյա հարձակվողը մերժել էր «Յուվենթուսի» առաջարկը եւ նախընտրել տեղափոխվել «Ռոմա»:

«Բորիելո, դու ծախված ես եւ արժանապատվություն չունես»,- «Յուվենթուսի» երկրպագուները այսպիսի պաստառով են ներկայացել իրենց թիմի այս տարվա առաջին հանդիպմանը:

Ջուզեպե Մարոտան պաշտպանել է Մարկո Բորիելոյին, նշելով, որ ոչ թե ֆուտբոլիստն է նախընտրել «Ռոմային», այլ նրա նախկին ակումբը` «Միլանն» է պարտադրել նրան տեղափոխվել հռոմեական թիմ:

Սակայն թիմի երկրպագուներn այլ կարծիք ունեն եւ պատրաստվում են բողոքի նոր ակցիաներ կազմակերպել: