Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզիչը ավտովթարի է ենթարկվել

Սպորտ
a07795c9ce3836794d17ca67accf3bb0

Դոնեցկի «Շախտյորի» ռումինացի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուին վիրահատել են Բուխարեստի հիվանդանոցներից մեկում:

Թիմի բժիշկ Արթուր Գլուշենկոն հայտարարել է, որ վիրահատությունը տեւել է մոտ երեք ժամ: «Վիրաբույժները ամեն ինչ արել են բարձր մակարդակով: Նրանք ամրացրել են վնասված բոլոր կողոսկրերը»:

Հունվարի 6-ին անվանի մարզիչը ենթարկվել է ավտովթարի՝ կորցրել է իր մենքենայի կառավարումը եւ բախվել էլեկտրական սյանը: Միրչա Լուչեսկուն կրծքի վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ըստ բժիշկների, նրա ապաքինման համար կպահանջվի մոտ մեկ ամիս: Այդ ընթացքում թիմը կմարզեն նրա երեք օգնականները:

Հիշեցնենք, որ «Շախտյորի» կազմում հանդես է գալիս 2011 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը: Մեր հավաքականի կիսապաշտպանն այսօր կմեկնի Դոնեցկ, իսկ վաղը կմիանա իր թիմակիցներին:

Ուկրաինայի առաջնության երկրորդ կեսին «Շախտյորը» կպատրաստվի ՄԱԷ-ում եւ Իսպանիայում, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարերի: