Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կասկածում են ՖՖ-ի նախագահին

Սպորտ
07afa70c9221532d3466e2c28cc1182d

Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ավի Լուզոնին կասկածում են պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը:

Բացի այդ, ոստիկանությունը նրան մեղադրում է նաեւ պաշտոնի չարաշահման եւ ֆինանսական մեքենայությունների համար:

«Լուզոնին մոտ ութ ժամ հարցաքննել են պայմանավորված խաղերի եւ ղեկավար այրերի կողմից դրանց միջամտելու կապակցությամբ»,- լրատվամիջոցներին ասել է ոստիկանության ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը:

Ավի Լուզոնը հարցաքննումից հետո ազատ է արձակվել, սակայն մինչեւ հետաքննության ավարտը նա գտնվելու է իրավապահների հսկողության տակ: