A
A
Մախաչկալան ընդդեմ Սենեգալի՞
Մախաչկալայի «Անժի» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է դատական գործ հարուցել Սենեգալի հավաքականի հարձակվող Էլ-Հաջի Դիուֆի դեմ:
«Սկզբում մենք հանգիստ էինք վերաբերում այն հրապարակումներին, որոնցում շեշտվում էր մեր ակումբի անվանումը, սակայն մեզ ձեռք չի տալիս նման մասսայականությունը: Պատճառն այն է, որ այսօր ակումբի անունը հիշատակում են այնպիսի ֆուտբոլիստներ, որոնց անգամ երազում չէինք ցանկանա տեսնել մեր թիմում: Ես նկատի ունեմ սենեգալցի Էլ-Հաջի Դիուֆին, որը կայքերից մեկում հայտարարել է, թե իբր առաջարկ է ստացել «Անժիից»: Մենք պատրաստվում ենք դատական հայց ներկայացնել այդ ֆուտբոլիստի դեմ», - ռուսական ԶԼՄ-ներով հայտարարել է «Անժիի» սեփականատիրոջ օգնականը՝ Գերման Տկաչենկոն։