Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժոզե Մոուրինիոն փիլիսոփա է

Սպորտ
e0011fd39504e8f6d13b2ff8fa4289d6

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինիոն խոստովանել է, որ պրոֆեսիոնալ մարզիչ է դարձել իր փիլիսոփայության դասախոսի խորհրդով:

«Մարզական դպրոցում սովորելիս մենք փիլիսոփայության բավական տարեց դասախոս ունեինք: Ես նրան չէի վստահում, ուստի մտադրություն չունեի զբաղվել այդ գիտությամբ: Նա մի անգամ ինձ լրջորեն հարցրեց. արդյո՞ք ցանկանում եմ դառնալ պրոֆեսիոնալ մարզիչ: Ստանալով դրական պատասխան, նա փիլիսոփայորեն ասաց. այն մարզիչը, որը միայն ֆուտբոլից է հասկանում, դա նշանակում է, որ նա ֆուտբոլից ոչինչ էլ չի հասկանում»,- խոստովանել է Մոուրինիոն:

Նա կարծում է, որ ժամանակակից ֆուտբոլում կարեւորը ոչ թե ֆուտբոլիստներին մարզելը կամ պատրաստելն է, այլ նրանց հետ ճիշտ հարաբերություններ ստեղծելը: