Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերոնք պարտվեցին

Սպորտ
e8ad245263ea079bdfeededf5d3d20e1

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում տեղի ունեցավ «Չեմպիոնների մարտահրավեր» անունը կրող պրոֆեսիոնալ մարտերի եզրափակիչ մրցաշարը:

Յոթ քաշային կարգերից երկուսում բացարձակ չեմպիոնի կոչման համար պայքարեցին նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

68 կգ քաշայինների եզրափակիչ մարտում Հրանտ Ասատրյանը, որը մարտական սամբոյի, ֆրիֆայթի եւ ջիու-ջիթսուի աշխարհի եիտասարդական առաջնությունների չեմպիոն է եղել, պարտվեց ռուսաստանցի Հաջի Խանիպաեւին, որը պանկրատիոնի մասնագետ է:

77 կգ քաշային Էդիկ Աբելյանը նույնպես զիջեց իր մրցակցին` դաղստանցի Մուրադ Աբդուլաեւին:

Մրցաշարի բացարձակ չեմպիոնի կոչումը վիճարկեցին ծանրքաշային մարտիկներ` ռուսաստանցի Շամիլ Աբդուռահիմովը եւ ամերիկացի Տոնի Լոպեսը: Առաջին երկու ռաունդից հետո, հաղթողը չորոշվեց, իսկ ահա լրացուցիչ 3-րդ ռաունդում ամերիկացի մարզիկը եռանկյունի հնարքով մրցակցին ստիպեց հանձնվել: