A
A
Զավեն Բադոյանին վաճառեցին
Հայաստանի հավաքականի եւ Դիլիջանի «Իմպուլսի» կիսապաշտպան Զավեն Բադոյանը այսօր 4 տարվա պայմանագիր է կնքել Բելառուսի չեմպիոնի՝ ԲԱՏԷ-ի հետ: Այս մասին տեղեկացնում է բելառուսական ակումբի պաշտոնական կայքէջը: Նա նոր ակումբի ֆուտբոլիստը կհամարվի 2012 թվականի հունվարի 2-ից:
Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրին «Իմպուլսի» մամուլի ծառայությունից, մինչև դեկտեմբերի 31-ը ակումբը կխզի ֆուտբոլիստի հետ կնքած պայմանագիրը եւ նրան ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ կտա: Բայց եթե հետագայում ԲԱՏԷ-ն «վաճառի» Զավեն Բադոյանին, ապա իր ստացած գումարի մի մասը պետք է մասնաբաժին հանի «Իմպուլսին»: