Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր ֆուտբոլիստն աշխատում է բանկում

Սպորտ
635cda23eddea9b0d4825ecc3a13a9a2

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Մովսիսյանը օրինաչափ է համարում մեր ազգային թիմի ցույց տված արդյունքները` Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում, իր խմբում գրավելով 3-րդ տեղը:

«Երբ ես դեռ հանդես էի գալիս հավաքականի կազմում, Հայաստանում արդեն նպատակադրված աշխատանքներ էին տանում երիտասարդ ֆուտբոլիստներ պատրաստելու ուղղությամբ: Մասնագետներ էին կանչում Իսպանիայից (Մովսիսյանը հավանաբար նկատի ունի իսպանախոս արգենտինացի մարզիչներին,-խմբ.), Հոլանդիայից, Ռումինիայից:

Ներկայիս գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այն ժամանակ նրանց օգնականներից մեկն էր: «Ըստ իս, այդ ընթացքում նա լավ փորձ է ձեռք բերել եւ սկսել է ժամանակակից եղանակներով պատրաստել երիտասարդ ֆուտբոլիստներին» - ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է 36-ամյա նախկին ֆուտբոլիստը:

Անդրեյ Մովսիսյանի կարծիքով, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մեծ ներուժ ունեն եւ առաջիկա տարիներին կշարունակեն բարձրացնել իրենց որակները:

Նշենք, որ Անդրեյ Մովսիսյանն այժմ աշխատում է բանկային համակարգում, իսկ ազատ ժամերին խաղում է բանկի Մոսկվայի մարզի սիրողական թիմում: