Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը կրկին միավոր կորցրեց

Սպորտ
e21b402c85fc938adccdacf68837b556

Բրազիլիայում շարունակվող տղամարդկանց շախմատի 78-րդ առաջնությունում հայազգի գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը կրկին միավոր կորցրեց:

24-ամյա մեր հայրենակիցը 4-րդ տուրում սպիտակներով ոչ-ոքի խաղաց առաջնության ամենատարեց մասնակցի` 59-ամյա Էնրիկե Մեկինգի հետ:

Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 3 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ աղյուսակը սկսեց միանձնյա գլխավորել Ռաֆայել Լեյտան, որը այս տուրում հաղթանակ տարավ եւ իր միավորների քանակը հասցրեց 3,5-ի:

Այսօր` 5-րդ տուրում, հայ գրոսմայստերը սեւերով ուժերը կչափի Էվանդրո Բարբոսայի հետ, որը 2 միավորով ընթանում է 7-րդ տեղում: