Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղիկյանը հասել է եզրագծին

Սպորտ
1a6827106f39d882b0e81ae22a1e9fea

Հայաստանի աթլետ Սեւակ Եղիկյանը Սլովենիայում կայացած կրոսի Եվրոպայի առաջնությունում 76 մասնակիցների մեջ գրավել է 62-րդ տեղը:

Մեր մարզիկը 9870 մ տարածությունը վազել է 31:52 րոպեում: Հին աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Բելգիան ներկայացնող եթովպացի վազորդ Աթելավ Եշետելա Բեկելեն, որն այդ տարածությունը կտրել-անցել է 29:15 րոպեում:

Ի դեպ, նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, Հայաստանից բացի, այս մրցումներին մասնակցել են նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Լատվիայի եւ Էստոնիայի վազորդները: