A
A
Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց
Լոնդոնում ընթացող London Chess Classics շախմատի մրցաշարի 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ:
Մեր շախմատիստը վաստակեց 9 միավոր եւ առայժմ զբաղեցնում է 6-րդ տեղը: Նրան կարող է շրջանցել միայն Նայջլ Շորտը: Եթե անգլիացի գրոսմայստերը հաղթի նորվեգացի Մագնուս Կառլսենին, ապա նույնպես կվաստակի 9 միավոր, սակայն սեւերով տարած հաղթանակով առաջ կանցնի Լեւոն Արոնյանից: