Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հաղթում է

Սպորտ
e26ca004d210066de1a42f6a07543756

Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հաջող է սկսել ելույթները` շախմատի Բրազիլիայի 2011 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարում:

Արդեն կայացած երկու տուրերում, մեր հայրենակիցը տարել է նույնքան հաղթանակ, եւ գրոսմայստեր Ռաֆայել Լեյտանի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Այսօր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը սեւերով կմրցի Էվերալդո Մացուրայի հետ, որը 1,5 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը:

Շախմատի Բրազիլիայի 2011 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցում է 12 շախմատիստ, 7-ը՝ գրոսմայստեր: Նրանք կանցկացնեն 11-ական պարտիա: Հաղթողը հայտնի կլինի դեկտեմբերի 20-ին: