Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարկոս Պիզելին բացեց խաղի հաշիվը:

Սպորտ
3d6f81930e9017a2ae905e33b7482027

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնությունում հանդես եկող Հայաստանի լեգեոնականները շարունակում են արդյունավետ խաղ ցույց տալ:

Դոնեցկի «Շախտյորում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը 20-րդ տուրի «Կրիվբասի» հետ խաղում, որն ավարտվեց հանքափոր ֆուտբոլիստների վստահ հաղթանակով` 4:0, դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակը: Իսկ ահա Դոնեցկի «Մետալուգի» մեր լեգեոնական Մարկոս Պիզելին «Զարյայի» հետ խաղում դիպուկ հարվածով բացեց հաշիվը, եւ ապահովեց իր թիմի հաղթանակի հիմքը` 3:0:

«Շախտյորն» այդ հաղթանակից հետո վաստակեց 51 միավոր եւ ընդհուպ մոտեցավ առաջնության միանձնյա առաջատարին՝ Կիեւի «Դինամոյին» (52 միավոր)։ Իսկ «Մետալուգը» ձմեռային արձակուրդի գնաց` զբաղեցնելով 8-րդ տեղը (29 միավոր):