Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարսա-ն հաղթեց

Սպորտ
0165e7d2513b910a4d49b0068b8dc0ef

Ֆուտբոլի կարեւորագույն իրադարձություններից մեկը` իսպանական ֆուտբոլի «Էլ-կլասիկո»-ն` Մադրիդի «Ռեալ»-ի եւ կատալոնական «Բարսելոնա»-ի միջեւ ավարտվեց հօգուտ հյուրերի։
«Բարսելոնան» 3։1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ՝ միավորների քանակով հավասարվելով «Ռեալին»։

Հանդիպումը կայացավ Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում:  Գոլերի հեղինակ դարձան՝ 1-0 - Կարիմ Բենզեմա (1'), 1-1 - Ալեքսիս Սանչես (30'), 1-2 - Մարսելո (53', ինքնագոլ), 1-3 - Սեսկ Ֆաբրեգաս (66'):


Հիշեցնենք, որ խաղից առաջ բուքմեյքերական կանխատեսումներով չնչին առավելություն ուներ «Ռեալը», քանի որ վերջին խաղերին ավելի կայուն ելույթներ էր ունենում, քան կատալոնական ակումբը: