Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ

Սպորտ
68d959457b2b980819fd6f0f7245c0e5

Անգլիայում շարունակվող London Chess Classics շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Մեր շախմատիստը վաստակեց 7 միավոր, եւ հենց հնդիկ գրոսմայստերի հետ բաժանում է 5-6-րդ տեղերը: Մնացած երեք պարտիաները դեռեւս շարունակվում են:

Վաղը կայանալիք 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի անգլիացի Դեւիդ Հոուելի հետ: