Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հայտը բավարարվել է

Սպորտ
999b01cf37793d8e9aaed89de2950d48

Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիան դիմել է մարզաձեւի միջազգային ֆեդերացիային` 2012 թվականին Հայաստանում մարաթոնյան վազքի միջազգային մրցաշար անցկացնելու համար:

ՀԱՖ-ի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը «Ա1+»-ի մարզական թղթակցին հայտնեց, որ միջազգային ֆեդերացիան արդեն ընդգրկել է այդ մրցաշարը՝ միջազգային օրացույցի մեջ: Հայաստանում մարաթոնյան վազքի առաջին միջազգային մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 21-ին, Երեւանում:

Խոսելով առաջիկա անելիքների մասին, Նարինե Շահբազյանն ասաց, որ ՀԱՖ-ը այս ամիս նախատեսել է ընդամենը մեկ միջոցառում: Մեր վազորդ Սեւակ Եղիկյանը ներկայումս ուսումնամարզական հավաք է անցկացնում Սլովենիայում եւ պատրաստվում է Եվրոպայի կրոսի առաջնությանը: Այն տեղի կունենա Վելինջա քաղաքում, դեկտեմբերի 11-ին: