Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավագույնների հավակնորդները 25-ն են

Սպորտ
ce299cf8c2ec0484f8894455e04b1433

2011թ. Հայաստանի մարզիկների լավագույն տասնյակը հայտնի կդառնա դեկտեմբերի 20-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

10 լավագույն մարզիկների հավանական թեկնածուների ցանկն այսօր հրապարակեց Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան (ՀՄԼՖ):

Հունահռոմեական ըմբշամարտ՝
Ռոման Ամոյան (Եվրոպայի չեմպիոն), Արթուր Ալեքսանյան (Եվրոպայի փոխչեմպիոն եւ երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր), Արթուր Շահինյան (Եվրոպայի բրոնզե մեդալակիր), Յուրի Պատրիկեեւ (Եվրոպայի բրոնզե մեդալակիր), Արսեն Ջուլֆալակյան (աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր)։

Շախմատ՝
Լեւոն Արոնյան (աշխարհի թիմային առաջնության հաղթող), Էլինա Դանիելյան (Եվրոպայի անհատական առաջնության բրոնզե մեդալակիր եւ Եվրոպայի ակումբային առաջնությունում ,,Միկա ,, կանանց թիմի կազմում երրորդ մրցանակակիր)։

Ազատ ոճի ըմբշամարտ՝
Մուսա Մուրթազալիեւ (Եվրոպայի փոխչեմպիոն)։

Ծանրամարտ՝
Աղասի Աղասյան (համաշխարհային ունիվերսիադայի եւ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն), Հռիփսիմե Խուրշուդյան (Եվրոպայի փոխչեմպիոն), Արայիկ Միրզոյան (Եվրոպայի փոխչեմպիոն)։

Մարմնամարզություն՝
Հարություն Մերդինյան (Եվրոպայի բրոնզե մեդալակիր (նժույգաթափ)։

Բռնցքամարտ՝
Վլադիմիր Սարուխանյան (Եվրոպայի բրոնզե մեդալակիր), Արմինե Սինաբյան (Եվրոպայի փոխչեմպիոն)։

Սամբո՝
Վաչիկ Վարդանյան (Եվրոպայի չեմպիոն), Հակոբ Առաքելյան (աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր), Անդրանիկ Նաղդալյան (Եվրոպայի բրոնզե մեդալակիր), Ռուզաննա Սարգսյան (Եվրոպայի բրոնզե մեդալակիր), Տիգրան Կիրակոսյան (Եվրոպայի բրոնզե մեդալակիր), Աշոտ Դանիելյան (Եվրոպայի բրոնզե մեդալակիր)։

Ֆուտբոլ՝
Հենրիկ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, Գեւորգ Ղազարյան։

Տարվա լավագույն թիմ անվանակարգին հավակնում են ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը (Եվրոպայի առաջնության խմբային մրցաշար, 3-րդ տեղ), տղամարդկանց շախմատի հավաքական (աշխարհի չեմպիոն), Հայաստանի հ/հ ըմբշամարտի հավաքականը (Եվրոպա, 2-րդ տեղ), «Միկա» կանանց շախմատի թիմ (Եվրոպայի ակումբային առաջնություն, 3-րդ տեղ):