Խաղը կսկսի Մալթայում, կավարտի Իտալիայում
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը աշխարհի 2014 թ առաջնության ընտրական մրցաշարը կսկսի 2012 թվականի սեպտեմբերի 7-ին` Մալթայի ընտրանու հետ արտագնա խաղով:
Մեր թիմը ընտրական մրցաշարը կավարտի 2013 թ հոկտեմբերի 15-ին, Իտալիայի հետ արտագնա մրցախաղով:
Սա հայտնի դարձավ Չեխիայի մայրաքաղաքում եւրոպական գոտու ընտրական B խմբի մասնակից հավաքականների ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո, երբ կազմվեց խաղերի վերջնական ցանկը:
Հիշեցնենք, որ այդ խմբում Հայաստանի հավաքականից բացի ընդգրկվել են նաեւ Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի եւ Մալթայի ընտրանիները:
Հայաստանի հավաքականի խաղացանկը.
07.09.2012
Մալթա-Հայաստան
11.09.2012
Բուլղարիա-Հայաստան
12.10.2012
Հայաստան-Իտալիա
26.03.2013
Հայաստան-Չեխիա
07.06.2013
Հայաստան-Մալթա
11.06.2013
Դանիա-Հայաստան
06.09.2013
Չեխիա-Հայաստան
10.09.2013
Հայաստան-Դանիա
11.10.2013
Հայաստան-Բուլղարիա
15.10.13
Իտալիա-Հայաստան