Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրո-2012-ին կխաղան «Տանգոյով»

Սպորտ
5c040de252901bd5f87824701d71d129

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թ առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակից թիմերը կխաղան «Տանգո-12» նոր գնդակով:

Այդ մասին տեղեկացնում է գերմանական Berliner kurier թերթը, որի լրագրողներին հաջողվել է նախապես պարզել Եվրո-2012-ի պաշտոնական գնդակի անվանումը: Ըստ լրատվամիջոցի վերջինիս ինքնարժեքը կազմում է 130 եվրո:

Նշենք, որ «Ադիդաս» ընկերությունը «Տանգո» անվանումով առաջին գնդակը արտադրել է դեռեւս 1978 թ, աշխարհի արգենտինական առաջնության համար:

Ի դեպ, նոր գնդակը հանրությանը կներկայացնեն դեկտեմբերի 2-ին, երբ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում տեղի կունենա Եվրո-2012-ի եզրափակիչ մրցաշարի վիճակահանության արարողությունը: