A
A
Աղասի Ինանցը գրավեց 1-ին տեղը
Հայաստանի շախմատիստ Աղասի Ինանցը առաջին տեղը զբաղեցրեց Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ավարտված միջազգային մրցաշարում:
Նա վերջին, 9-րդ տուրում, սեւերով հաղթելով լիտվացի Պաուլյուս Յուկնիսին, վաստակեց 7,5 միավոր եւ առաջ անցավ իրեն համաքայլ ընթացող բելառուսցի Անդրեյ Գուրբանովից: