A
A
Հայաստանն էլ կմասնակցի մրցամարտին
ՖԻԴԵ-ի առաջարկով շախմատի աշխարհի 2012 թ չեմպիոնի կոչման Վիշվանաթան Անանդ - Բորիս Գելֆանդ մրցամարտի գլխավոր մրցավար է նշանակվել Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Վարդապետյանը: Այդ մասին տեղեկացնում է Chess-news.ru կայքէջը:
Աշխարհի չեմպիոնը եւ այդ կոչման հավակնորդը արդեն տվել են իրենց համաձայնությունը: Նշենք, որ աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտը տեղի է ունենալու 2012 թ մայիսի 10-31-ը, Մոսկվայում: Մրցամարտի հիմնադրամը կազմում է 2,550 մլն ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա այդ գումարի 60 տոկոսը: