Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որ ինձ քիչ քննադատեն

Սպորտ
928fe752b00f3fd47d97ef2a7e155f69

Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի 2011թ-ի Բարձրագույն խմբի առաջնության մրցանակաբաշխությունը: Ավարտին ելույթ է ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Նա նշել է, որ իրեն՝ որպես ֆեդերացիայի նախագահի, չի գոհացնում անցնող տարվա առաջնության որակը։ Հայրապետյանը կոչ արեց ակումբի նախագահներին այդ ուղղությամբ աշխատանքներ տանել։

«Սրտանց շնորհավորում եմ մրցանակակիրներին ու ցանկանում եմ նորանոր հաջողություններ, հատկապես՝ եվրոգավաթներում, որպեսզի մի փոքր քիչ քննադատեն ինձ, քանի որ ձեր վատ խաղի արդյունքում բոլոր մեղքերը բարդվում են ինձ վրա: Ֆուտբոլիստներին էլ մաղթում եմ առողջություն ու՝ վնասվածքներից զերծ մնալ»,-եզրափակեց Հայրապետյանը: