Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը զբաղեցրեց 2-րդ տեղը

Սպորտ
9c050fe80cafd4b8e5d0ee6a86827ff7

Մոսկվայում ավարտվեց շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որին մասնակցում էին աշխարհի ուժեղագույն 4 շախմատիստները, որոնք 2800-ից ավելի ռեյտինգային միավորներ ունեն:

Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանը վերջին տուրում, սեւերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ եւ ինը հնարավորից վաստակեց 5,5 միավոր:

Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ Մագնուս Կառլսենը, որը այս տուրում հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրային: Լրացուցիչ հաշվարկներով հուշամրցաշարի հաղթող ճանաչվեց նորվեգացի գրոսմայստերը, իսկ Լեւոն Արոնյանը զբաղեցրեց 2-րդ տեղը: