A
A
Լեւոն Արոնյան- Յան Նեպոմնյաշչի մենամարտն՝ այսօր
Այսօր Մոսկվայում կավարտվի շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոնի՝ Միխայել Տալի հուշամրցաշարը:
Վերջին` 9-րդ տուրից առաջ, մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Լեւոն Արոնյանը, որը երեկ սպիտակներով հաղթեց Պյոտր Սվիդլերին եւ վաստակեց 5 միավոր:
Նրան հաջորդում են նորվեգացի Մագնուս Կառլսենը, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին եւ Սերգեյ Կարյակինը, որոնք մեր շախմատիստից ետ են մնում ընդամենը կեսական միավորով:
Այսօր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կմրցի գլխավոր մրցանակին հավակնող Յան Նեպոմնյաշչու հետ: Մագնուս Կառլսենը կհանդիպի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, իսկ Վասիլի Իվանչուկի մրցակիցը կլինի Սերգեյ Կարյակինը: